Չինարի

Մարզ

Տավուշ

Համայնք

Բերդ

Բնակչության թիվ առ 2026

1183

Հեռավորությունը մարզկենտրոնից

81

Հեռավորությունը Երևանից

211

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Ջերմոց
Չինարի
Հուշարձան
Գետ
Չինարի
Ֆուտբոլի դաշտ
Դպրոց
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Ջերմոց
Չինարի
Հուշարձան
Գետ
Չինարի
Ֆուտբոլի դաշտ

Նկարագրութուն

Չինարին գտնվում է ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 750 մ։ Որպես առանձին բնակավայր հիշատակվում է 1880 թվականից։ Գյուղը գտնվում է կլիմայական մերձարևադարձային գոտում:

Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, լուծված է խմելու, ոռոգման ջրի հարցը։ Կառուցվել է խմելու ջրի պոմպակայան ու ջրագիծ։ Ճանապարհների վիճակը՝ բավարար։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Գյուղում ֆուտբոլի դաշտ է կառուցվել:Գյուղն ունի առանձնացված հանգստյան գոտի՝ լողավազանով, անվճար հանգիստ է կազմակերպվում բնակիչների համար։ 

Գյուղում հիմնվել են թզի պլանտացիաներ, կա նաև արքայանարինջ, բերքը մթերում են նաև Ռուսաստան։ 

Չինարիում հիմնվել է հատուկ հիմնադրամ, որի միջոցով ներդրումներ են արվում գյուղում: Պլանավորվում է նոր մանկապարտեզ բացել։ Այստեղ հին բուժկետում ատամնաբուժական սենյակ է բացվել․ Երևանից առաջատար մասնագետները մեկնում են գյուղ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • փոստի բաժանմունք,
  • բուժկետ,
  • մշակույթի տուն,
  • գրադարան,
  • գյուղապետարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Բնակավայրում գործում են՝ 

  • կոնյակի գործարան,
  • տնկարան,
  • բերքի ընդունման կետեր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Չինարիում կան 1218 թ. կառուցված Խորանաշար եկեղեցին, դամբարանադաշտեր, ամրոց, խաչքարեր, հուշարձաններ, վանական համալիր, գավիթ, տաճար, մատուռներ։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ 0267-2-10-81
[email protected]