- դպրոց (կան կար ու ձևի, դաշնամուրի, պարի, փայտի փորագրության խմբակներ),
- բուժկետ,
- Հայփոստի բաժանմունք,
- գյուղապետարան,
- մշակույթի տուն,
- համայնքային կենտրոն,
- մանկապարտեզ։
Նկարագրութուն
Չինչին գյուղն ընկած է ՀՀ պետական սահմանից 10 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1290 մ բարձրության վրա:
Ապահովված է խմելու, ոռոգման ջրով, տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, գազաֆիկացված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Վերանորոգվել է Չինչինի մշակույթի տունը։
Չինչինում ընթացքի մեջ է խոշոր ծրագիր, որն իր մեջ ներառում է գյուղական տուրիզմի զարգացումը։ Այն ենթադրում է բնակիչների տան բակերում հյուրատների կառուցում, ինչի շնորհիվ ընտանիքը կստանա իր արտադրանքը վաճառելու հնարավորություն և կունենա կայուն եկամուտ: