Չիվա

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Արենի

Բնակչության թիվ առ 2026

890

Հեռավորությունը մարզկենտրոնից

21

Հեռավորությունը Երևանից

102

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Բուժկետ
Հյուրատուն
Չիվա
Հուշարձան
Չիվա
Դպրոց
Բուժկետ
Հյուրատուն
Չիվա
Հուշարձան
Չիվա

Նկարագրութուն

Չիվա գյուղը գտնվում է Վայոց Ձոր մարզի հարավ-արևմտյան մասում, Եղեգնաձոր-Երևան մայրուղու վրա, Ելփին գետի աջ ու ձախ ափին, ծովի մակարդակից բարձր է 1116 մ։ Չիվայի ձորը հայտնի է բազմատեսակ պտղատու այգիներով։ 

Ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, գազաֆիկացված է, լուսավորության նոր համակարգ է դրված, ասֆալտապատվել են ճանապարհները,  տրամադրվել է գյուղխտենիկա։ Նորոգվում են պուրակները, մանկապարտեզը, գործում է կանոնավոր երթուղի դեպի շրջկենտրոն։

Գյուղը ակտիվ է գյուղատնտեսությունը, կան երիտասարդ ֆերմերներ։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մշակույթի տուն,
  • բուժկետ,
  • մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության հիմնական զբաղվածությունն անասնապահությունն ու հողագործությունն է։ Մշակում են ծիրան, դեղձ, խաղող, բանջարաբոստանային կուլտուրաներ և հացահատիկ։

Համատարած պտղատու այգիներ են։ «Հայկական ծառատունկ» բարեգործական ծրագրով նոր տնկիներ են նվիրվել գյուղին (ավելի քան 10 հզ․ ծառեր):

Բնակավայրում գործում են ՝  

  • առևտրի մի քանի կետեր,
  • տնկարան,
  • հյուրատուն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ենթադրվում է, որ գյուղը բնակեցված է եղել դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից։  Գյուղը վանքապատկան է եղել, այն 13-րդ դարում հատուկ հրովարտակով որպես կալվածք տրվել է Ջալալ Օրբելյանին։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 93 737 585
համայնքապետարան՝ 0281-6-00-01
[email protected]