Պառավաքար

Մարզ

Տավուշ

Համայնք

Բերդ

Բնակչության թիվ առ 2026

1731

Հեռավորությունը մարզկենտրոնից

42

Հեռավորությունը Երևանից

173

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Բուժկետ
Պառավաքար
Խաղահրապարակ
Պուրակ
Դպրոց
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Բուժկետ
Պառավաքար
Խաղահրապարակ
Պուրակ

Նկարագրութուն

Պառավաքարը գտնվում է ՀՀ պետական սահմանից 2 կմ հեռավորության, ծովի մակարդակից՝ 850 մ բարձրության վրա։ Բնակիչները 1926 թ. են տեղափոխվել և բնակություն հաստատել Պառավաքարում։ Գտնվում է կլիմայական բարեխառն գոտում։ 

Գյուղը գազաֆիկացված է, ապահովված է ոռոգման և խմելու ջրով։ Պառավաքարում վերջերս բացվել է նոր, ամբողջովին վերանորոգված մանկապարտեզ։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բժշկական ամբուլատորիա,
  • մանկապարտեզ,
  • մշակույթի տուն,
  • համայնքային կենտրոն,
  • թանգարան,
  • գրադարան,
  • գյուղապետարան,
  • առողջության առաջնային պահպանման կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղագործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի արոտներ, վարելահողեր, այգիներ, անտառ։

Բնակավայրում գործում են՝ 

  • գինու գործարան,
  • խաղողի ընդունման կետ։




Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Պատմամշակութային կոթողներ՝ Սբ.Հովհաննես եկեղեցի, 19-րդ դար։

Գյուղում կան խաչքարեր, մատուռ, եկեղեցի, գյուղատեղիներ, ամրոց, աղբյուր։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ (0267) 6-00-14
[email protected]