Պարույր Սևակ

Մարզ

Արարատ

Համայնք

Արարատ

Բնակչության թիվ առ 2026

756

Հեռավորությունը մարզկենտրոնից

44

Հեռավորությունը Երևանից

75

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Դպրոց
Խաղահրապարակ
Գործարան
Ձեռնոցների գործարան
Պարույր Սևակ
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Դպրոց
Խաղահրապարակ
Գործարան
Ձեռնոցների գործարան
Պարույր Սևակ

Նկարագրութուն

Պարույր Սևակ գյուղը գտնվում է մարզկենտրոնից` 43 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1170 մ բարձրության վրա։ 

Գյուղում կառուցվել է ջրագծերի ներքին ցանց, հիմնանորոգվել են ներհամայնքային ճանապարհները, ասֆալտապատվել են նոր փողոցները, կատարվել է գազաֆիկացում, լուսավորության անցկացում, գործում են արևային կայաններ։

Բնակավայրում կառուցվել է մանկապարտեզ, ընթանում է նոր դպրոցի շինարարություն։ 

Պարույր Սևակ բնակավայրերում Պետական աջակցության ծրագրով սկսվել են նոր տների կառուցման աշխատանքները։

Գյուղում գործում են անվճար ուսանողական ավտոբուսներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • գրադարան,
  • բուժկետ,
  • կապի հանգույց,
  • բուժարան,
  • համայնքապետարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Պարույր Սևակում զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում. հողերը ոռոգվում են Արաքս գետի ջրերով՝ պոմպակայաններով մղման միջոցով:

Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը. մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր, կան պտղատու ծառերի և խաղողի այգիներ:

Համայնքի հողերի հիմնական մասը օգտագործվում են որպես վարելահողեր։ Գյուղն ունի 181 տնտեսություն։

Բնակավայրում կան՝

  • ջրակայան,
  • կարի 2 արտադրամաս,
  • ձեռնոցների գործարան։

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 60 885 555
վարչական ղեկավար`
+374 93 171 364

էլ. հասցե՝ [email protected]