Պեմզաշեն

Մարզ

Շիրակ

Համայնք

Արթիկ

Բնակչության թիվ առ 2026

3133

Հեռավորությունը մարզկենտրոնից

26

Հեռավորությունը Երևանից

102

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Արագած լեռան արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1780 մ բարձրության վրա: Բնակչությունը զբաղվում է բնական շինանյութերի հանույթով, Պեմզաշենը հարուստ է վարդագույն և կարմիր տուֆով, պեմզայով։ Պեմզաշենն ունի միջնակարգ դպրոց, որ բակում գործում է ջերմոցային տնտեսություն,  բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։ 

Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Առկա են մեղվաբուծության զարգացման հեռանկարներ։ Գյուղում կան սպասարկման ոլորտի օբյեկտներ, խանութներ, հանդիսությունների սրահ։ Գյուղում է գործում նաև «Պեմզաշենի լավաշ» բրենդավորմամբ լավաշի արտադրամասը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • Պեմզաշենի վարչական կենտրոնի համայնքային շենք
  • Պեմզաշենի արբեստի դպրոց ՀՈԱԿ 
  • Պեմզաշենի Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող-644,77 հա
  • Խոտհարքեր-13,42 հա
  • Արոտ-1675,68 հա
  • Այլ հողատեսքեր-85,69 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի հարավ-արևելքում կան միջնադարյան բերդի պարիսպների հետքեր, գտնվել են մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե և երկաթե իրեր: Գյուղի կենտրոնում է գտնվում եռախորան եկեղեցին, որը բաղկացած է իրար կից կառուցված վաղ միջնադարյան եկեղեցիների երեք եկեղեցիներից։ 

Կոնտակտային տվյալներ