Պտղավան

Մարզ

Տավուշ

Համայնք

Նոյեմբերյան

Բնակչության թիվ առ 2026

963

Հեռավորությունը մարզկենտրոնից

78

Հեռավորությունը Երևանից

218

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Խաղահրապարակ
Բուժկետ
Սրբավայր
Սրբավայր
Պտղավան
Դպրոց
Մանկապարտեզ
Խաղահրապարակ
Բուժկետ
Սրբավայր
Սրբավայր
Պտղավան

Նկարագրութուն

Պտղավան գյուղը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջ ափին, ծովի մակարդակից 450 մ բարձրության վրա, Ձորագետի հարթավայրում։ Տարածքը հարթավայրային է, համարվում է ՀՀ ամենացածրադիր ու ամենատաք վայրերից մեկը։ 

Ունի չոր մերձարևադարձային կլիմա։ Ձմեռը մեղմ է, կարճատև։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 1ºC-ին։  Գարունը վաղ է գալիս և կարճատև է։ Տաք ու չորային է ամառը, տևական։ Ունի արգավանդ հողեր։

Պտղավանը որպես բնակավայր հիմնվել է 1948 թվականից։ Պտղավանում օրերն ակտիվ են։ Այս գյուղը շատ մոտ սահման ունի Վրաստանի հետ. մաքսակետից մեկ կիլոմետր է հեռու։ 

Թե՛ գյուղամիջյան, թե՛ դաշտամիջյան ճանապարհները խճապատվել են, ոռոգման ջուր էլ կա։ Բնակավայրում կա բարեկարգված դպրոց, իսկ մանկապարտեզը վերանորոգման փուլում է։ Գյուղն ունի իր ֆուտբոլի դաշտը։  

Հայտնի է նաև իր բերրի այգիներով։ Գյուղացիները բերքը իրացնում են նաև Երևան-Թբիլիսի ավտոճանապարհին։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • համայնքային կենտրոն ,
  • գյուղապետարան,
  • ակումբ,
  • գրադարան,
  • բուժկայան,
  • կապի բաժանմունք:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Պտղավանում զբաղվում են բազմաճյուղ հողագործությամբ և անասնապահությամբ, հատկապես մեծ է պտղաբուծության դերը։ Այստեղ մարդիկ դեղձի, խաղողի ու այլ այգիներ են մշակում։

Համայնքի զբաղեցրած տարածքը` 570.56 հա, որից 27.58 հա՝ արոտներ, 273.1 հա՝ վարելահողեր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հիշարժան է գյուղից ոչ հեռու գտնվող Խաչ գյուղատեղին (12-13-րդ դդ․)։ Տավուշի մարզի Պտղավան գյուղում է գտնվում  Աստվածածնա մատուռը:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 77 100 783
վարչական ղեկավար`
+374 77 100 783