- Դպրոց
- Ամբուլատորիա
- Մանկապարտեզ
- Թանգարան /Մինաս Ավետիսյան/
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան հատվածում՝ ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Ջաջուռում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ամբուլատորիա, թանգարան։ Գյուղն ունի շուրջորյա ջրամատակարարում, տնամերձ հողերը ոռոգվող են։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է գյուղում կառուցել նոր մանկապարտեզ, գազաֆիկացնել։
Գյուղատնտեսական մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Բնակիչները հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։