- երկու հիմնական դպրոց
- մեկ ավագ դպրոց
- երկու արվեստի մանկական դպրոց
- սպորտդպրոց
- շախմատի դպրոց
- մանկապարտեզ
- գրադարան
- Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ
Նկարագրութուն
Ջերմուկ քաղաքը գտնվում է Վայոց ձորի մարզի արևելյան մասում, մարզկենտրոն Եղեգնաձորից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքն ունի լեռնային կլիմա։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։
Համայնքում գործում է շուրջ 15 առողջարաններ ու հյուրանոցներ, որոնք հագեցած են ժամանակակից ստանդարտներին համապատասխան առողջարանային և տեխնիկական սարքավորումներով: