- դպրոց,
- մանկապարտեզ,
- մշակույթի տուն,
- բուժկետ,
- ակումբ։
Նկարագրութուն
Ջիլիզան գտնվում է ծովի մակերևույթից 1105 մ միջին բարձրության վրա, մարզկենտրոն Վանաձորից հեռու է 48 կմ։ Ջիլիզան սահմանակից է Վրաստանին:
Ջիլիզայի բնակիչները կանոնավոր երթուղիով շաբաթական երկու անգամ ուղևորվում է մարզկենտրոն։ Գյուղն ունի դպրոց, մի քանի տնտեսություն։
Գյուղի կլիման՝ շոգ և չոր ամառ, ցրտաշունչ ձմեռ, տեղումնաշատ գարուն և աշուն: Գյուղը շրջապատված է անտառներով, որը հարուստ է վայրաճ պտուղներով և հատապտուղներով/ վայրի տանձ,խնձոր,մասուր, մոշ, մոռ, մորի, զկեռ, ալոճ, հաղարջ, սունկ և այլն/, բազմատեսակ խոտաբույսերով։