Ջիլ

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Ճամբարակ

Բնակչության թիվ առ 2026

695

Հեռավորությունը մարզկենտրոնից

98

Հեռավորությունը Երևանից

126

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Ջիլ
Դպրոց
Նոր կառուցվող դպրոց
Մանկապարտեզ
Հուշարձան
Ֆերմա
Ջիլ
Դպրոց
Նոր կառուցվող դպրոց
Մանկապարտեզ
Հուշարձան
Ֆերմա

Նկարագրութուն

Ջիլը գտնվում է Ճամբարակից 20 կմ հարավ-արևելք, դեպի Վարդենիս տանող ճանապարհին, Ջիլ գետակի ափին: 

Գյուղի ճանապարհները բարեկարգված են։ Ջիլում խմելու ջրատարի ներքին և արտաքին ցանցեր են կառուցվել։ Ջիլի մանկապարտեզում ջեռուցման համակարգ է տեղադրվել։ Գյուղն ունի իր սեփական հանդիսությունների սրահը։ 

Գյուղի բնակիչներն ակտիվորեն օգտագործում են արևային էներգիան իրենց տների ջեռուցման համար։ 

Այստեղ նաև «Վորդլ Վիժն» ձեռնարկությունն է իրականացնում աջակցության ծրագրեր։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • նոր կառուցվող դպրոց,
  • մսուր-մանկապարտեզ,
  • բուժկետ,
  • գյուղապետարան,
  • փոստային տուն,
  • գրադարաններ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Ջիլում տարածված է ոչխարապահությունը, տավարաբուծությունը: Մարդիկ պահում են նաև մեծ թվով այծեր և գոմեշներ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ջիլ գյուղի տարածքում պահպանվել է մի կիսավեր հայկական եկեղեցի: Ուշագրավ է, որ Ջիլ գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք, Ծովագյուղ-Ջիլ ճանապարհից ձախ, նրա անմիջական հարևանությամբ գտնվում են Ջիլի կրաքարային ծագում ունեցող քարանձավները:

Գյուղի հյուսիսային եզրին է գտնվում միանավ դահլիճ հորինվածքով եկեղեցին (մոտ XVI-XVII դդ․) և կից գավիթը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ 0265-22255
[email protected]

վարչական ղեկավար`+374 94 699 825