- դպրոց,
- բուժկետ,
- համայնքային կենտրոն,
- զբոսայգի,
- մանկապարտեզ։
Նկարագրութուն
Գտնվում է ՀՀ պետական սահմանից՝ 7 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից՝ 1100 մ բարձրության վրա, հիմնադրվել է 1874 թ.` հիմնականում Արցախից տեղափոխվածների կողմից: Գյուղը զբաղեցնում է 140 հա վարչական տարածք: Գյուղի միջով է անցնում հանրապետական նշանակության ավտոմայրուղին:
Գյուղը գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը`բավարար, խմելու ջրի հարցը լուծված է։ Ջուջևանում աշխատատեղեր շատ կան, նաև դրսից են գալիս՝ Այրումից, Բաղանիսից, Բերդավանից։
Ջուջևան բնակավայրում մեծ թափով կառուցվում է նոր պուրակ։ Կառավարության ֆինանսավորմամբ այգին կվերակառուցվի և կստեղծվեն հանգստի համար ավելի հարմարավետ պայմաններ։