- Դպրոց
- Բուժկետ
- Համայնքապետարան
- Կապի հանգույց
- Մանակապարտեզ(նորակառույց)
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի Հարսնաքար լեռնաճյուղի արևմտյան լանջին, Ջրառատ գետի վերին հոսանքի ավազանում, ծովի մակարդակից մոտ 1800մ բարձրության վրա։ Բնակչության հիմնական զբաղմունքներն են՝ անասնապահություն, հողագործություն, մեղվապահություն։ Կլիման ցուրտ է։
Ջրառատում կառավարության աջակցությամբ բացվել է նորակառույց մանկապարտեզ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է գազաֆիկացումը։ Գյուղը հարուստ է սարերից եկող ջրերով։ Բնակիչները զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ։
Գյուղատնտեսական հողատարածքները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով՝ ջրհան կայանի միջոցով։ Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր։