Ռինդ

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Արենի

Բնակչության թիվ առ 2026

1467

Հեռավորությունը մարզկենտրոնից

25

Հեռավորությունը Երևանից

107

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Ֆուտբոլի դաշտ
Վարչական շենք և մշակույթի տուն
Բուժկետ
Եկեղեցի
Հակակարկտային կայան
Գինու գործարան
Ջերմոցներ
Ռինդ
Հուշարձան
Փառքի պուրակ
Մարզասրահ
Խաղահրապարակ
Դպրոց
Մանկապարտեզ
Ֆուտբոլի դաշտ
Վարչական շենք և մշակույթի տուն
Բուժկետ
Եկեղեցի
Հակակարկտային կայան
Գինու գործարան
Ջերմոցներ
Ռինդ
Հուշարձան
Փառքի պուրակ
Մարզասրահ
Խաղահրապարակ

Նկարագրութուն

Ռինդ գյուղը հիմնադրվել է 1800 թ.։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1320 մ բարձրության վրա, մարզկենտրոն Եղեգնաձորից 25 կմ դեպի արևմուտք։ 

Ապահովված է խմելու և ոռոգման ջրերով, գազաֆիկացված է, լուսավորության նոր համակարգ է տեղադրված, ասֆալտապատվել են ճանապարհները, տրամադրվել է գյուղխտենիկա։ Գյուղում բարեկագման աշխատանքներ են տարվում, գործում է կանոնավոր երթուղի դեպի շրջկենտրոն։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մշակույթի տուն,
  • մանկապարտեզ,
  • փոստ,
  • մարզասրահ,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Բուսաբուծությունից զարգացած է հատկապես խաղողագործությունը և դեղձի արտադրությունը։ Ռինդ գյուղի տարածքում գործում է «Զորահ» գինեգործական ընկերությունը։ 

Բնակավայրում կա՝ 

  • գինեգործական ընկերություն,
  • ջերմոցներ,
  • ինտենսիվ այգիներ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

2016 թ. գյուղում կառուցվել է եկեղեցի։ Գյուղի կենտրոնում է գտնվում փառքի պուրակը, որտեղ կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմի անհայտ զինվորի հուշարձանը, Արցախյան ազատամարտի և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարերը։ Եկեղեցու հարևանությամբ է գտնվում աղբյուր-հուշարձան։

Գյուղի տարածքում պահպանվել են XII-XIII դարի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարի խաչքարեր։ Հյուսիս-արևելյան հատվածում է գտնվում հին հայկական Ուլգյուր բնակատեղին, որտեղ ծնվել է միջնադարի տաղանդաշատ ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչ Մոմիկը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 160 001
վարչական ղեկավար`
+374 93 817 755