Սալլի

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Եղեգիս

Բնակչության թիվ առ 2026

267

Հեռավորությունը մարզկենտրոնից

20

Հեռավորությունը Երևանից

140

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Բուժկետ
Կաթի վերամշակման արտադրամաս
Ֆերմա
Հյուրատուն
Դպրոց
Բուժկետ
Կաթի վերամշակման արտադրամաս
Ֆերմա
Հյուրատուն

Նկարագրութուն

Սալլին գտնվում է Սելիմագետի ափին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 20 կմ, մայրաքաղաքից՝ 130 կմ հեռավորության վրա։ Հողատարածքները գտնվում են ծովի մակերևույթից 1400-2850մ սահմաններում։ 

Գյուղից փոքր ինչ հեռու՝ հին գյուղատեղիում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ Սալլին տարածաշրջանի ամենահին բնակավայրերից է։ 

Գյուղի նոր բնակիչներն են դարձել մոտակա գյուղերից տեղափոխված հայերը, որոնց նախնիները հիմնականում Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից էին։ 

Գյուղը հեռախոսաֆիկացված է, ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • վարչական շենք,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Մարդիկ զբաղվում են դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ։ Սալլիում զբաղվում են նաև մեղվաբուծությամբ /37 մեղվաընտանիք/, սակայան վերոնշյալ ընտանիքները կաթի, կաթնամթերքի, դաշտային մշակաբույսերի և այլ գյուղմթերքների վերամշակումն իրականացնում են սեփական տնտեսություններում։

Տարածքում մշակվում են բոլոր այն գյուղատնտեսական կուլտուրաները, որոնք տարածված են Հայաստանում։

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1866,45 հա, որից՝

-վարելահողեր՝ 101,39 հա,

-խոտհարքներ՝ 71,96,

-արոտներ՝ 801,3 հա,

-պտղատու այգի՝ 9,56 հա,

-այլ հողատեսքեր՝ 882,24 հա։             

Բնակավայրն ունի՝

  • պանրագործարան,
  • մրգի սառնարան,
  • 1 արտադրամաս,
  • ֆերմաներ,
  • հյուրատուն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Նոր Սալլի գյուղում պատմամշակութային կառույցներ ու հուշարձաններ գրեթե չկան, սակայն դրանք բավականին մեծ թիվ են կազմում նույնանուն հին բնակատեղիում։ Սալլի էքիներ (Սալլու այգիներ) գյուղից շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող այս վայրում են գտնվում երեք գեղաքանդակ խաչքարեր։ Դրանցից երկուսն արձանագիր են։ Սուրբ Մամասի եկեղեցին գտնվում է գյուղից 600-700 մ հեռավորության վրա՝ 1652 մ բարձրության վրա։ Այստեղ պահպանվել է նաև Վանական համալիրը։ 

Կան 12-16-րդ դարերով թվագրվող ավելի քան երկու տասնյակ խաչքարեր ու բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մի քանիսը արձանագիր են։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 77 028 525

Եղեգիսի համայնքապետարան՝ +37428-199282