Սալվարդ

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2026

197

Հեռավորությունը մարզկենտրոնից

116

Հեռավորությունը Երևանից

220

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Աղբյուր
Բուժկետ
Հուշարձան
Վարչական շենք
Սալվարդ
Ֆերմաներ և մեղվաբուծություն
Աղբյուր
Բուժկետ
Հուշարձան
Վարչական շենք
Սալվարդ
Ֆերմաներ և մեղվաբուծություն

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Զոհաջուր գետի հովտում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա։ Տարածքին բնորոշ է չափավոր ցամաքային կլիմա՝ տաք ամառ և ցուրտ ձմեռ։ 

Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մարգագետինները, որոնք գյուղի անասնապահության հիմնական կերային բազաներից մեկն են։ Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • մշակույթի տուն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարութունը:

Հողեր (ընդամենը)` 4253 հա, այդ թվում`

-գյուղատնտեսական նշանակության հողեր` 4065 հա, որից`

-վարելահող` 565 հա,

-խոտհարք` 164 հա,

-արոտ` 2777 հա,

-այլ հողատեսք` 558 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 323 330
վարչական ղեկավար՝ +374 94 773 212