Սառնակունք

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2026

303

Հեռավորությունը մարզկենտրոնից

115

Հեռավորությունը Երևանից

186

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Վարչական շենք
Բուժկետ
Գրադարան
Սառնակունք
Հուշարձան
Հուշարձան
Խաղահրապարակ
Ֆերմա
Ֆերմա
Դպրոց
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Վարչական շենք
Բուժկետ
Գրադարան
Սառնակունք
Հուշարձան
Հուշարձան
Խաղահրապարակ
Ֆերմա
Ֆերմա

Նկարագրութուն

Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում` սարահարթին, ծովի մակարդակից մոտ 2100 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տեղակայված է Երևան-Գորիս ավտոմայրուղու վրա։ 

Սյունիքի հին գյուղերից է։ 

Տարածքը հայտնի է փոքրիկ վաճառակետերով՝ հիմնականում ուտելի բույսերով և խոտաբույսերով։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • բուժկետ,
  • մշակույթի կենտրոն /վերանորոգված/,
  • գյուղապետարան,
  • ակումբ-գրադարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարութունը:

Հողեր (ընդամենը)` 12051 հա, այդ թվում`

-գյուղատնտեսական նշանակության հողեր` 11649 հա, որից՝

-վարելահող` 1008 հա,

-խոտհարք` 365 հա,

-արոտ` 6069 հա,

-այլ հողատեսք` 4207 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի պատմական հուշարձանների թվում ինքնատիպ են ժայռապատկերները (8-7-րդ դար մ․թ․ա․), ինչը լավագույն ապացույցն է, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս հնադարյան մարդու կողմից։ Ժայռանկարների վրա պատկերված է Հայաստանի ֆաունայի ողջ հարստությունը։ 1945 թվականին հայտնաբերվել է նաև Սառնակունքի գանձը. հնագույն դրամների գանձ հավաքածուի մեջ կան  Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի ժամանակների դրամներ։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 362 266