- դպրոց,
- բուժկետ,
- համայնքապետարան։
Նկարագրութուն
Սարագյուղը գտնվում է Աշոցք համայնքի հյուսիսային մասում, Ջավախքի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթ Աչքասարի (3196) ստորոտին: Գյուղով անցնում է Հայաստան-Վրաստան պետական սահմանը։
Այն Աշոցք համայնքի ամենաբարձր գյուղն է և գտնվում է ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա:
Գյուղում աճում են ամեն տեսակի ծառեր ու ծաղիկներ, որոնք օգտագործվում են նաև բուժիչ նպատակներով։ Սարագյուղում գիշերային լուսավորության ցանց է անցկացվել։ Կառավարության սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Իրականացվել են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։ Բարեկարգվել են ճանապարհները։