Սարալանջ

Մարզ

Լոռի

Համայնք

Սպիտակ

Բնակչության թիվ առ 2026

206

Հեռավորությունը մարզկենտրոնից

35

Հեռավորությունը Երևանից

120

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Սարալանջ բնակավայրը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2 կմ դեպի հյուսիս։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։

Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։

Գյուղը գազաֆիկացված է, ճանապարհները բարեկարգ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • գրադարան
  • մշակույթի տուն
  • մանկական խաղահրապարակ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Սարալանջ բնակավայրն ունի 296.07 հա վարելահող, 770.91 հա արոտավայր և այլ հողատեսքեր 36.29։ Վարելահողերի 13 տոկոսը ոռոգվող են:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, կարտոֆիլի մշակմամբ:

Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Սարալանջ բնակավայրում է գտնվում 1901 թվականին կառուցված, այնուհետև 2005 թվականին վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցին։ Գյուղում է գտնվում 1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված պատմամշակութային հուշարձանը:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37477007066