Սարալանջ

Մարզ

Շիրակ

Համայնք

Արթիկ

Բնակչության թիվ առ 2026

1295

Հեռավորությունը մարզկենտրոնից

25

Հեռավորությունը Երևանից

100

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Արագած լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին, ծովի մակարդակից 2010 մ բարձրության վրա: Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ 

Սարալանջը ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։ 

Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Առկա են մեղվաբուծության զարգացման հեռանկարներ։ Գյուղում կան խանութներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • Սարալանջի վարչական կենտրոնի համայնքային շենք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող-442,75 հա
  • Արոտ-1782,08 հա
  • Այլ հողատեսքեր-180,73 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

  • 5-րդ դարում կառուցված եկեղեցի

Կոնտակտային տվյալներ