- դպրոց,
- բուժկետ,
- բարեկարգված խաղահրապարակ։
Նկարագրութուն
Սարավան գյուղը գտնվում է Դարբ գետի ափին, մարզկենտրոնից 35 կմ, Վայք քաղաքից՝ 18 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 1600 մ։ Լեռնային գյուղ է, շրջապատված է գեղեցիկ անտառներով։ Բնակավայրի տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական մայրուղին, որի աջ և ձախ կողմերում են գտնվում Սարավան և Սարալանջ գյուղերը։ Սարավանը վերաբնակեցվել է 1988 թ.։
Սարավանը հարուստ է հրաշալի, բերրի այգիներով: Գյուղը գազաֆիկացված է, ճանապարհը՝ բարեկարգ։ Լուծված է փողոցային լուսավորության հարցը։ Սարավանը 24-ժամյա ջրամատակարարում ունի։