- Սարատակի վարչական կենտրոնի համայնքային շենք
- Սարատակի Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1550-1950 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն է։ Սարատակն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։
Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Առկա են այգեգործության զարգացման հեռանկարներ։ Զարգացած է մեղվաբուծությունը։ Գյուղում կան սպասարկման ոլորտի օբյեկտներ, խանութներ։