- դպրոց,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- մշակույթի տուն,
- համայնքային կենտրոն,
- գյուղապետարան։
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 15 կմ հյուսիս: Սարիգյուղն աչքի է ընկնում իր հարմար աշխարհագրական դիրքով, գտնվում է ծովի մակարդակից 800-850 մ բարձրության վրա: Կենտրոնով անցնում է Երևան-Նոյեմբերյան ասֆալտապատ մայրուղին:
Գյուղը գազաֆիկացված է, ապահովված է խմելու ջրով։ Ճանապարհների վիճակը լավ է։ Տարածքում կան մանգանի, ագաթի, կարմիր բազալտի և բենտոնիտային կավերի հանքապաշարներ, գործում են հանքավայրեր։