Սարչապետ

Մարզ

Լոռի

Համայնք

Տաշիր

Բնակչության թիվ առ 2026

2203

Հեռավորությունը մարզկենտրոնից

68

Հեռավորությունը Երևանից

176

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Սարչապետ բնակավայրը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 68 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1705 մետր: Բնակավայրի ռելիեֆը լեռնային է։

Գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատ է, բարեկարգված և կանաչապատված է համայնքի կենտրոնը, գիշերային լուսավորությամբ ապահովված են բոլոր փողոցները, 100%-ով ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, առկա է գազամատակարարում: Իրականացվում է շրջիկ աղբահանություն:

Բնակավայրը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժկետ
  • հանդիսությունների սրահ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1732,4 հա, որից` 551,7 հա վարելահող, 3441հա խոտհարք, 745,8 հա արոտ: 

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մեղվապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, և բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ։

Գյուղում գործում է կաթի վերամշակման արտադրամաս:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի կենտրոնում կա 1913թ. կառուցված կաթոլիկ եկեղեցի, որն այսօր կիսավեր վիճակում է: Գործում է 2005թ. կառուցված առաքելական եկեղեցին։ Գյուղի հյուսիսային մասում «Լոք» սարի վրա կա մատուռ, ուր ամեն տարի մայիս ամսին կատարվում է ուխտագնացություն։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493678862