Սեմյոնովկա

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Սևան

Բնակչության թիվ առ 2026

297

Հեռավորությունը մարզկենտրոնից

55

Հեռավորությունը Երևանից

80

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Սեմյոնովկա բնակավայրը գտնվում է Արեգունի և Գեղամա լեռների արանքում: Հարավային մասով անցում է Ձկնգետը, որը թափվում է Սևանա լիճը: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2114մ բարձրության վրա։

Սեմյոնովկա բնակավայրը գազաֆիկացված է, համայնքային նշանակության ճանապարհը 2 կմ երկարությամբ է:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • օդերևութաբանական կայան
  • գրադարան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Սեմյոնովկայի հողային ֆոնդը կազմում է 2947,55 հա: Գյուղ․ նշանակության հողերը 2813,56 հա են, որից՝ 

  • վարելահող – 436,2 հա,
  • խոտհարք-848,2հա,
  • արոտ-1458,96,
  • այլ հողատեսքեր-70,2 հա:

Բնակավայրի ընդհանուր տարածքը 14.80 հա է: Սեմյոնովկա բնակավայրի հողերը հիմնականում ծառայում են որպես խոտհարքեր: Որոշ տեղեր վարելահողերում ցանում են կարտոֆիլ, հաճար:
Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, ոչխարաբուծությունը, ինչպես նաև մեղվաբուծությունը:

Բնակավայրում գործում են հյուրատներ, որը նպաստում է զբոսաշրջիկների այցին: 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Վերջին տարիներին գյում ակտիվացել են զբոսաշրջային այցերը։ Զբոսաշրջիկները գալիս են տարբեր երկրներից, նաև կազմակերպում են ձիարշավներ, ոտքով բարձրանում են հեռավոր սարալանջերը, մարգագետինները դիտելու:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37499090134