Սերս

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Վայք

Բնակչության թիվ առ 2026

210

Հեռավորությունը մարզկենտրոնից

36

Հեռավորությունը Երևանից

158

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Խաղահրապարակ
Վարչական շենք և մշակույթի տուն
Բուժկետ
Հակակարկտային կայան
Վանքի ավերակներ
Ֆերմա
Դպրոց
Խաղահրապարակ
Վարչական շենք և մշակույթի տուն
Բուժկետ
Հակակարկտային կայան
Վանքի ավերակներ
Ֆերմա

Նկարագրութուն

Սերսը գտնվում է Վայքի տարածաշրջանում, մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևելք։ Գյուղն ունի հին ու վաղեմի պատմություն։ Վերաբնակեցվել է 1828 թվականին։ Սերսը Վայոց Ձորի բարձր լեռնային բնակավայրերից է։

Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։ 
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Կառուցվում է թանգարան։ Լուծված է փողոցային լուսավորության հարցը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տնային տնտեսությունների թիվը՝ 37։ Վերջին տարիներին բնակավայրում որպես գյուղատնտեսության ճյուղ զարգացում է ապրել մեղվաբուծությունը: 

Սերսում բնական ռեսուրսներից կարող ենք առանձնացնել քաղցրահամ ջրային պաշարները, խոտաբույսերը, բերրի հողը, որը պիտանի է գյուղատնտեսական բույսեր մշակելու և բերք աճեցնելու համար։ 

Բնակավայրում գործում են՝ 

  • ֆերմաներ,
  • կենցաղսպասարկման կառույցներ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Սերսի տարածքում են գտնվում Մեծ Վանք, Սուրբ Հովհաննես (XIX դար) և XVII դարի եկեղեցիները, իսկ 1,5 կմ հարավ-արևմուտք՝ Թուխ մանուկ մատուռը (XVII դար) և խաչքարեր։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 77 859 930
համայնքապետարան՝ +374-98992894