- դպրոց,
- գրադարան,
- համայնքային կենտրոն,
- հանդիսությունների սրահ,
- բուժկետ,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջին, ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա:
Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Վրաստանի Նինոծմինդայի և Հայաստանի Լոռվա տարածաշրջաններից: 2019թ.-ին Սիզավետ գյուղում տեղի ունեցավ առաջին Սուրբ Հաղորդության արարողությունը։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նաև ջրագիծ է անցկացվել։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Բարեկարգվել են ճանապարհները, համայնքային կենտրոնը։