- քաղաքում գործում են 5 հանրակրթական, երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ, 4 նախադպրոցական հիմնարկներ, 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն,
- Սպանդարյան ՀԷԿ-ի գլխամասային կառույցների շինվարչությունը,
- Սիսիանում իրենց նստավայրն ունեն մի շարք միջազգային կազմակերպություններ,
- քաղաքում գործում է «Բիզնես կենտրոն», որն աջակցում է գործարարության զարգացմանը,
- Սիսիանն ունի օդանավակայան,
- թանգարան,
- ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա,
- գրադարան,
- ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ,
- հիվանդանոց։
Նկարագրութուն
Գտնվում է Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանը բազմաբնակավայր համայնքի վարչական կենտրոնն է։ Ընդգրկում է 36 բնակավայր (2 քաղաք, 34 գյուղ), որից մեկը համայնքի կենտրոն Սիսիան քաղաքն է։
Հյուսիսից քաղաքի հորիզոնում նշմարվում է Իշխանասարը, հարավից՝ Բարգուշատի լեռնաշղթան, արեւմուտքից՝ Սարվարդ (Աղոթարան) գագաթը: Սիսիանն ունի համայնքի զարգացման հնարավորություններ: Գյուղատնտեսության զարգացման համար առկա են ռեսուրսներ, էկոլոգիապես մաքուր միջավայր, համայնքում արտադրված գյուղատնտեսական մթերքների էկոլոգիապես մաքուր որակ, գյուղատնտեսության և անասնապահության զարգացման հեռանկարներ, կապի և հաղորդակցության միջոցների համակարգերի առկայություն, զբոսաշրջության զարգացման նախադրյալներ՝ գրավիչ պատմամշակութային հարուստ ժառանգություն, բնության հուշարձաններ և օբյեկտներ։