Սոթք

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Վարդենիս

Բնակչության թիվ առ 2026

1265

Հեռավորությունը մարզկենտրոնից

87

Հեռավորությունը Երևանից

177.92

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Խաղահրապարակ
Եկեղեցի
Սոթք
Դպրոց
Մանկապարտեզ
Խաղահրապարակ
Եկեղեցի
Սոթք

Նկարագրութուն

Սոթքը գտնվում է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա, այն այսօր Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնն է։ Գյուղում կա գետ, որը ոռոգում է վարելահողերը, ինչպես նաև Սոթքի լեռնանցքը, որը Սևանա լճի ավազանը կապում է Թարթառի հովտին։  Մակերևույթը դաշտային է, հողը՝ արգավանդ։ Ունի խոտավետ արոտավայրեր, սառնորակ ջրեր, հյուսիսում՝ կաղնու և գիհու անտառներ։

Բնակիչները սեփական հողերի հարկերը չեն վճարում, հոսանքի և ջրի վարձը վճարում են մասնակի։ Մինչև տարեվերջ կլուծվի խմելու ջրի հարցը․ լուծվում է լուսավորության հարցը։ 

Բարեկարգված են Սոթք բնակավայրի ներհամայնքային ճանապարհները, արևային պանելներ են տեղադրվել։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • բուժական մանկաբարձական կետ, որը փոխարինում է առողջության կենտրոնին։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ։ Բնակիչները աշխատում են տնամերձերում և դաշտերում։

Բնակավայրում կան՝

  • ոսկու հանք, որտեղ հիմնականում առկա են ոսկու, արծաթի պաշարներ (կան նաև այլ հանքեր, մետաղահանքեր)
  • Սոթք-Երևան երկաթուղային գիծ։

 

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Սոթքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում կարող ենք առանձացնել Սոթքի եկեղեցին, միջնադարյան հուշարձանները, ամրոցը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 346 868
համայնքապետարան՝ 0269-22031
[email protected]