Սպանդարյան

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2026

246

Հեռավորությունը մարզկենտրոնից

112

Հեռավորությունը Երևանից

190

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Հանդիսությունների սրահ
Խաչքար
Դպրոց
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Հանդիսությունների սրահ
Խաչքար

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Երևան-Սիսիան ավտոմայրուղու աջ կողմում։ Ծովի մակարդակից բարձր է 2150 մ։

Գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում են Որոտանի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարը և Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • վարչական շենք,
  • մշակույթի տուն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։

Բնակավայրն ունի՝

  • հիդրոէլեկտրակայան,
  • ջրամբար,
  • հանդիսությունների սրահ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Սպանդարյան գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված է 26 հուշարձան, այդ թվում՝ ամրոց /մ.թ.ա. 2-1 հզ/, ամրոց Քաջաց բերդ կամ «Քոչաբերդ» /միջնադար/, երկու հատ բնակելի քարայր /14-18 դդ./, եկեղեցի /5 դ./, դամբարանադաշտ /մ.թ.ա. 1 հզ./ և այլն:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 362 266