- Սպանդարյանի վարչական կենտրոնի համայնքային շենք
- Սպանդարյանի մշակույթի տուն
- Սպանդարյանի Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Շիրակի դաշտի նախալեռնային մասում, ծովի մակարդակից 1825 մետր բարձրության վրա։ Այն փռված է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին, Մանթաշ գետի աջափնյակում։
Սպանդարյան ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Առկա են այգեգործության զարգացման հեռանկարներ։ Զարգացած է մեղվաբուծությունը։
Գյուղում կան սպասարկման ոլորտի օբյեկտներ, խանութներ։