Սպիտակ

Մարզ

Լոռի

Համայնք

Սպիտակ

Բնակչության թիվ առ 2026

17076

Հեռավորությունը մարզկենտրոնից

19

Հեռավորությունը Երևանից

97

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Սպիտակը գտնվում է Վանաձոր–Գյումրի և Վանաձոր–Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկներում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա: Սպիտակի տարածքը լեռնային է, հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում Փամբակի լեռնաշղթաները: Սպիտակ համայնքի տարածքը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում:

Սպիտակի տարածքով անցնում է Թբիլիսի-Վանաձոր-Սպիտակ-Մասիս երկաթգիծը:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • 7 դպրոցներ
  • 3 նախադպրոցական ուսումնական հաստատություններ
  • մշակույթի տուն
  • գրադրան
  • թանգարան
  • մարզադպրոց
  • գեղարվեստի դպրոց
  • երաժշտական դպրոց
  • հիվանդանոց
  • համաբուժարան
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Համայնքի ոռոգելի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 2858,5 հա, առկա է մոտավորապես 280 գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ: Գյուղատնտեսական մթերքներից համայնքում արտադրվում է կաթ, պանիր, միս, թռչնի միս, ձու, մեղր: 

Սպիտակում գործում է նաև թռչնաֆաբրիկա։

Տեղացիները զբաղվում են նաև մեղվաբուծությամբ, կան 1 300 մեղվաընտանիքներ։

Սպիտակում գործում են շուրջ 150 միջին և փոքր առևտրային, սպասարկման օբյեկտներ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Սպիտակում պահպանվել է 19-րդ դարում կառուցված կամուրջ, Ք.ա. 2 հզ թվագրվող դամբարանադաշտ, բնակատեղի։ Կան մի շարք հուշարձաններ, գործում է Սբ. Հարություն եկեղեցին։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37425522500

էլ.փոստ՝ [email protected]