Սվերդլով

Մարզ

Լոռի

Համայնք

Լոռի Բերդ

Բնակչության թիվ առ 2026

1077

Հեռավորությունը մարզկենտրոնից

0

Հեռավորությունը Երևանից

0

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Սվերդլով բնակավայրը գտնվում է Լոռի Բերդ համայնքում, Ստեփանավան քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1500 մ:

Բնակավայրի միջով հոսում է Միսխանա գետը: Բնակավայրի կլիման ձմռանը խստաշունչ է, ամռանը՝ զով, հաճախակի տեղումներով:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • հանդիսությունների սրահ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Սվերդլով բնակավայրն ունի 662 հա վարելահող, 751 հա խոտհարք և 1234 հա արոտավայր:

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Սվերդլով բնակավայրում է գտնվում տուֆից և բազալտից կերտած 5-7-րդ դարերի լավ պահպանված Ս. Գևորգ եկեղեցին:

Գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Դորբանտավանքը (6-րդ դար)՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության Գուգարքի դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր հուշարձաններից մեկը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37491 97 62 76