Ստեփանավան

Մարզ

Լոռի

Համայնք

Ստեփանավան

Բնակչության թիվ առ 2026

17038

Հեռավորությունը մարզկենտրոնից

36

Հեռավորությունը Երևանից

157

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Ստեփանավան քաղաքը տեղակայված է Ձորագետի հովտում՝ ընդարձակ սարահարթում՝ ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Քաղաքը իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը: 

Ստեփանավան քաղաքի ամբողջ երկարությամբ` արևելքից-արևմուտք անցնում է Երևան-Թբիլիսի միջպետական նշանակության Մ-3 ավտոմայրուղին, որը համայնքի համար ունի ռազմավարական և սոցիալ - տնտեսական նշանակություն: Ստեփանավանից սկսում են 3 հանրապետական նշանակության ճանապարհներ` Ստեփանավան-Ալավերդի, Ստեփանավան-Պրիվոլնոյե-Ախքյորփի և Ստեփանավան-Կաթնաղբյուր:

Բնակավայրը գազաֆիկացված է։ Փողոցները ասֆալտապատված են, բակային տարածքաները բարեկարգ, անցկացված է լուսավորության համակարգ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ
  • մանկապարտեզներ
  • բժշկական կենտրոն
  • արվեստի դպրոց
  • քաղաքային գրադարան
  • մշակույթի պալատ
  • մարզադպրոց
  • թանգարան
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Ստեփանավան քաղաքն ունի 2350.71 հա վարելահող և 1453.67 հա արոտավայր, վարելահողերը չոռոգվող են։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ստեփանավան քաղաքի տարածքում է գտնվում հռչակավոր Լոռի բերդ ամրոցը, եկեղեցիներ, մատուռներ։ Քաղաքից 12 կմ հեռավորության վրա է գտնվում է «Սոճուտ» դենդրոայգիին։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37491429866