- 7 դպրոց
- 4 մանկապարտեզ
- բժշկական կենտրոն
- հոգեկան առողջության կենտրոն
- ատամնաբուժարաններ
- առողջապահական կլինիկաներ
- «Հայփոստ»-ի բաժանմունքներ
- արվեստի դպրոց
- երաժշտության դպրոց
- մշակույթի տուն
- գրադարան
- մարզադպրոց
- Սևանի բիզնես կենտրոն
- բանկերի մասնաճյուղեր
Նկարագրութուն
Սևան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1925մ բարձրության վրա, Սևանա լճի հյուսիս- արևմտյան ափին' լճից 200-250մ հեռավորության վրա: Սևանը գտնվում է Սևանալճի հյոաիս- արևմտյան ափին, Հրազդանի վերին հոսանքի ավազանում: Ձգվում է Լճաշեն գյուղի մոտից մինչև Սևանի թերակղզի և գրավում Երևան-Գիլիջան, Սևան-Մարտունի խճուղիների հանգույցում տարածվող եռանկյունաձև հարթավայրն ու դրան կից լեռնալանջերը:
Սևանի կլիմայի համար հատկանշական է արևի առատությունը. ցերեկային արևային օրերի քանակը կազմում է 250-270 օր։
Քաղաքի տարածքով անցնում է Երևան-Սևան-Շորժա-Վարդենիս-Սոթք միագիծ երկաթուղին: Երկաթուղին ծառայում է և բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար: Ուղևորափոխադրումները կատարվում են մինչև Շողակաթ բնակավայր: Մ 4, Մ 10, հ-84, հ-78, հ-29, քաղաքի և լճի միջակայքով է անցնում Մ4 միջպետական նշանակության մայրուղին:
Սևանը գազաֆիկացված է, քաղաքի փողոցները ասֆալտապատ են, բակերը՝ բարեկարգ, փողոցներն ունեն լուսավորության համակարգ։