Սևքար

Մարզ

Տավուշ

Համայնք

Իջևան

Բնակչության թիվ առ 2026

2406

Հեռավորությունը մարզկենտրոնից

20

Հեռավորությունը Երևանից

150

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար
Սևքար

Նկարագրութուն

Սևքարը Տավուշի ամենամեծ գյուղերից մեկն է, գտնվում է մարզկենտրոն Իջևանից 12 կմ հյուսիս։ Համայնքն ունի մեղմ կլիմա։

Վերջին տարիներին բարեկարգվել է, գյուղի կենտրոնական ճանապարհները բարվոք վիճակում են։ Ասֆալտապատվել է Սարիգյուղ֊Սևքար ճանապարհը։

Գազաֆիկացված է։ Կաթի մթերման արտադրամաս է հիմնադրվել։ Գյուղում գործում է արոտավայրերի կառավարման պլան։ Իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման և ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։ Առաջիկայում կբացվեն հյուրատներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց, որն ունի ժամանակակից հարմարություններով նոր շենք,
  • մշակույթի տուն,
  • երաժշտական դպրոց,
  • սպորտի, պարի խմբակներ,
  • լիովին նորոգված մանկապարտեզ,
  • ամբուլատորիա,
  • համայնքային կենտրոն,
  • ակումբ-գրադարան,
  • գյուղապետարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Այստեղ աճում են 120 բույսերի տեսակներ։ Հիմնական ծառերն են հաճարենին, կաղնին, բոխին։ Աճում են նաև ընկուզենիները, լորենիները, հացենիները, կեչիները, գիհիներ։ Տարածված են բազմամյա խոտերը։ Գյուղն ունի արոտներ, վարելահողեր և անտառ։

Բնակավայրում գործում են՝ 

  • գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ, որտեղ արտադրվում են դեղձի, թզի, դդմի, սերկևիլի մուրաբա և ջեմ (աշխատում են կանայք),
  • կաթի մթերման արտադրամաս։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Սևքարն ունի հուշարձաններ, հուշաղբյուր, կոթող, խաչքարեր, եկեղեցիներ, գյուղատեղիներ, ամրոց, աշտարակ, բաղնիք, դամբարանադաշտ, տապանաքար։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 671 744

[email protected]
համայնքապետարան՝ 
060800094