Վազաշեն

Մարզ

Տավուշ

Համայնք

Իջևան

Բնակչության թիվ առ 2026

870

Հեռավորությունը մարզկենտրոնից

81

Հեռավորությունը Երևանից

162

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Վազաշեն
Դպրոց
Մանկապարտեզ
Հուշարձան
Վազաշեն
Դպրոց
Մանկապարտեզ
Հուշարձան

Նկարագրութուն

Վազաշեն գյուղը գտնվում է ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա, մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 5 կմ դեպի հյուսիս-արևելք։ Վազաշենը որպես բնակավայր հիշվում է վաղ ժամանակներից, գոյություն է ունեցել նույնիսկ Տիգրան Մեծի օրոք։

Գտնվում է կլիմայական բարեխառն գոտում։ Ա
մբողջությամբ գազաֆիկացված է, ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն,  ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Այստեղ կառուցվել են փողոցային լույսերի էներգախնայող համակարգեր։ 

Վերջերս հիմնանորոգվել է Վազաշենի ճանապարհը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժամբուլատորիա,
  • գրադարաններ,
  • մշակույթի տուն,
  • համայնքային կենտրոն,
  • փոստի բաժանմունք,
  • մանկապարտեզ,
  • ժամանցի կենտրոն,
  • գյուղապետարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտուղբանջարեղենի մշակությամբ և անասնապահությամբ։ Ոռոգման ցանցի կառուցմամբ բուռն զարգացում է ապրել այգեգործությունը, որի շնորհիվ կարճ ժամանակում գյուղի տնտեսությունը դարձել է տարածաշրջանի ամենաառաջավոր տնտեսություններից մեկը։

Գյուղն ունի վարելահողեր, արոտավայրեր, անտառ։ Վարելահողերը հիմնականում ծառայում են հացահատիկի աճեցմանը։ Վազաշենում, որպես կանոն, մրգի առատ բերք է լինում՝ տանձ, խնձոր, թուզ, խաղող, արքայանարինջ, սալոր, նուռ, մոշ, հոն։ 

Բնակավայրում կա՝    

  • ոսկու բազմամետաղային հանք,
  • ջրամբար։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում կան խաչքարեր, մատուռ, եկեղեցիներ, գյուղատեղի, ամրոց, վանական համալիր, դամբարանադաշտ և այլ հուշարձաններ։ 

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 77 060 955
[email protected]