Վահան

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Ճամբարակ

Բնակչության թիվ առ 2026

1149

Հեռավորությունը մարզկենտրոնից

105

Հեռավորությունը Երևանից

130

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Կարի արտադրամաս
Խաղասրահ
Վահան
Նոր կառուցվող տուն՝ կառավարության կողմից 16 մլն դրամի աջակցության շրջանակներում
Հանդիսությունների սրահ
Ֆերմաներ
Պուրակ
Դպրոց
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Կարի արտադրամաս
Խաղասրահ
Վահան
Նոր կառուցվող տուն՝ կառավարության կողմից 16 մլն դրամի աջակցության շրջանակներում
Հանդիսությունների սրահ
Ֆերմաներ
Պուրակ

Նկարագրութուն

Վահան գյուղը գտնվում է Ճամբարակից 5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 2000 մ է։ Գյուղը հարուստ է անտառներով, աղբյուրներով, վարելահողերով, խոտհարքներով։ 

Գյուղն ունի կենտրոնացված ջրամատակարարման և գազամատակարարման համակարգեր, արտաքին լուսավորության ցանց, կենտրոնական փողոցը՝ 2կմ երկարությամբ, ասֆալտապատ է։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց, (մարզադահլիճը վերանորոգման փուլում է)
  • թանգարան,
  • մանկապարտեզ,
  • մանկական խաղահրապարակ,
  • մշակույթի տուն,
  • փոստային բաժանմունք,
  • բուժական մանկաբարձական կետ, որը փոխարինում է առողջության կենտրոնին,
  • հանդիսությունների սրահ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղի բնակչությունը զբաղվում է հիմնականում կաթնամսատու անասնապահությամբ, դաշտավարությամբ, բուսաբուծությամբ (հատկապես կարտոֆիլի, կաղամբի, գարու, աշնանացան ցորենի մշակությամբ), նաև՝ մեղվաբուծությամբ:

Բնակավայրում գործում են՝ 

  • կաթի մթերման կետ,
  • վերամշակման արտադրամաս,
  • սպանդանոց։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Վահանում կան անտառներ, ամրոց, դամբարանադաշտեր, խաչքարեր, հուշաղբյուր, հուշարձան։ Գյուղից 7 կմ արևելք կան կիկլոպյան ամրոցի (մ.թ.ա. 1 հազարամյակ) մնացորդներ։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավարի՝  +374 26 596 360
համայնքապետարան՝ 0265-22255
[email protected]