Վահրամաբերդ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1467

Հեռավորությունը մարզկենտրոնից

10

Հեռավորությունը Երևանից

135

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա։ Գյուղը Վահրամաբերդ վերանվանվել է 1946թ․ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշեն վանքի գավթում։

Գյուղում գործում է վարդերի ջերմոց։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բնակավայրի ԼԵՆ—ԳԷՍ թաղամասում կառուցվում է նոր կոյուղի, շուտով շահագործման կհանձնվի նաև նորակառույց մանկապարտեզի շենքը, ինչպես նաև դպրոցին կից «ՏԵԽՆԱԶԻՈՒՄ» կենտրոնը, որի կառուցման գործում ներդրում ունի Ախուրյան համայնքը։ 

Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։  Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր, հողերը ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։ Գյուղի տեղադիրքը մոտ է Գյումրի-Ամասիա միջհամայնքային ճանապարհին։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • <<ՏԵԽՆԱԶԻՈՒՄ>> կենտրոն
  • մշակույթի տուն /վարչական նստավայր/երաժշտական դպրոց /հայ փոստ/ թատերական,նկարչական,պարի և ըմբշամարտի խմբակներ
  • բուժկետ / դեղատուն/
  • գրադարան
  • հացի փուռ
  • կապի հանգույց
  • մանկապարտեզ /նորակառույց/

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 342․31 հա, որից՝

  • վարելահող՝ 238․56 հա
  • արոտներ ՝ 71․90 հա
  • այլ հողեր՝ 31․85 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

  • Մարմաշեն վանական համալիր IX-XIII դարեր
  • Կամուրջ / XIII դար
  • Հեղնար աղբյուր
  • Մինաս Ավետրսյան «Հայաստան» որմնանկար
  • Վահրամ Պահլավունու արձան
  • Հայրենական մեծ պատերազմի հուշարծան
  • Երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձան
  • Հայոց եղեռնի հուշարձան

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 94 248 222