Վահրավար

Մարզ

Սյունիք

Համայնք

Մեղրի

Բնակչության թիվ առ 2026

22

Հեռավորությունը մարզկենտրոնից

78

Հեռավորությունը Երևանից

370

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Բուժկետ
Եկեղեցի
Հուշարձան
Հուշարձան
Ճանապարհ
Մշակույթի տուն
Բուժկետ
Եկեղեցի
Հուշարձան
Հուշարձան
Ճանապարհ
Մշակույթի տուն

Նկարագրութուն

Վահրավար գյուղը գտնվում է Կապանից 70 կմ հեռավարության, ծովի մակարդակից 1260-1320 մ բարձրության վրա։  Հայաստանի հին բնակավայրերից է, այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող միջնադարյան գյուղատեղիներն ու եկեղեցիները։  

Գյուղն ապահովված է ջրով, էլեկտրականությամբ։ Կան գյուղատնտեսական նշանակության հողեր, բնակլիմայական պայմանները հատկապես բարենպաստ են այգեգործության, մրգատու ծառերի աճեցման, խաղողագործության համար։ Կան անասնապահության համար բարենպաստ պայմաններ։

Գյուղը հետաքրքրություն է առաջացնում տուրիզմի համար։ Տարածքում է «Արևիք» ազգային պարկը։

Այս գյուղը մոտ է Ագարակ քաղաքին, բնակիչների համար աշխատատեղ կարող է դիտվել նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժհաստատություն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:

Հողեր (ընդամենը)` 3249 հա, այդ թվում`

  • գյուղատնտեսական նշանակության հողեր` 626 հա, որից`
  • վարելահող` 26 հա, բազմամյա տնկարկ` 13 հա, արոտ` 169 հա, այլ հողատեսք`418 հա,
  • բնակավայրերի հողեր` 16 հա, 
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`16 հա,
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2590 հա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Վահրավարը Հայաստանի հին բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող միջնադարյան գյուղատեղիները (Կարմիր վանք, Ծավի դիք), եկեղեցիները։

Հատկապես նշանավոր է Կարմրավանքի եկեղեցին (17-րդ դար), որը թաղածածկ ուղղանկյան դահլիճ է՝ թեք ծածկով։ 

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝  +374 98 093 293
վարչական ղեկավար՝  
+374 77 542 820