- Նորակառույց դպրոց,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- ակումբ-գրադարան։
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Որոտան գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1540-1620 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի արևելք։
Վերանորոգվել է Վաղատինի մանկապարտեզը, երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանի գույքը: Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։
Կատարվում են բնակավայրի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարական աշխատանքներ։ Վաղատինում նոր կրթահամալիր է կառուցվել, որտեղ կհաճախեն նաեւ Որոտան, Լծեն, Շամբ գյուղի աշակերտները: Կառավարությունը անվճար կապահովի երեխաների փոխադրումը: