- դպրոց,
- նախակրթարան,
- բուժկետ,
- ակումբ-գրադարան։
Նկարագրութուն
Վաղատուրը գտնվում է Կապանից 97 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1550 մ: Վաղատուր գյուղի միջով է հոսում Բայանդուր գետակը։ Վաղատուրից քիչ հեռու կա 17-րդ դարի եկեղեցի։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:
Նախաքրիստոնեական շրջանի նյութական ժառանգությամբ հայտնի հայկական այս գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից: Վաղատուրում է գտնվում «Թթու ջուր» անունը կրող հանքային ջրի աղբյուրը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղում զբոսաշրջային ներհոսք ապահովելու համար։
Սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել է Վաղատուրի դպրոցը, կառուցվել է նոր բուժկետ, նախակրթարան։ Վաղատուրում վերանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցը։