Վայք

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Վայք

Բնակչության թիվ առ 2026

7115

Հեռավորությունը մարզկենտրոնից

20

Հեռավորությունը Երևանից

140

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Մարզադպրոց
Պուրակ
«Արևիկ մարզադաշտ»
Զբոսայգի
Ավագ դպրոց
Գեներալ Քրիստափոր Ալավերդյանի կիսանդրի
Գետ
Գևորգ Չավուշի արձան
Եկեղեցի
Թիվ 1 մանկապարտեզ
Թիվ 3 մանկապարտեզ
Թումո կենտրոն
Խաղահրապարակ
Հիմնական դպրոց
Հերացու անվան հիվանդանոց
Հանդիսությունների սրահ
Հիվանդանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Մանկական ստեղծագործական կենտրոն
Մարզադպրոց
Մշակույթի տուն
Ֆուդ կորտ
Մարզադպրոց
Պուրակ
«Արևիկ մարզադաշտ»
Զբոսայգի
Ավագ դպրոց
Գեներալ Քրիստափոր Ալավերդյանի կիսանդրի
Գետ
Գևորգ Չավուշի արձան
Եկեղեցի
Թիվ 1 մանկապարտեզ
Թիվ 3 մանկապարտեզ
Թումո կենտրոն
Խաղահրապարակ
Հիմնական դպրոց
Հերացու անվան հիվանդանոց
Հանդիսությունների սրահ
Հիվանդանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Մանկական ստեղծագործական կենտրոն
Մարզադպրոց
Մշակույթի տուն
Ֆուդ կորտ

Նկարագրութուն

Վայք քաղաքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, տեղակայված՝ Արփա գետի միջին հոսանքում։ Բացարձակ բարձրությունները տատանվում են 1200-1300 մետր։  Վայք քաղաքը հանդիսանում է Երևան-Գորիս-Մեղրի ճանապարհի հանգույց։ Քաղաքը գտնվում է միջպետական ճանապարհի վրա, որտեղով անցնում են բազմաթիվ զբոսաշրջային ուղղութուններ: Քաղաքն ունի զարգացած ենթակառուցվածքներ այցելուներին գիշերակացով ապահովելու, նրանց սպասարկելու համար։

Քաղաքում գործում են զբոսայգիներ, մշակութային օբյեկտներ, ժամանցի վայրեր։ Բնակավայրի գազաֆիկացված է։ Քաղաքը ձգվում է մոտ 1.5 կմ երկարությամբ։  Վայքի տարածքով հոսում է Արփա գետը։  


Լուծվել է Վայքի արտաքին լուսավորության խնդիրը։ Վերակառուցվել է Վայքի տարածքային կենտրոնը։ Քաղաքում գործում է ներքաղաքային հասարարակական տրանսպորտ, կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • հիմնական և ավագ դպրոցներ,
  • վարժարան,
  • Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն,
  • Մանկապատանեկան մարզադպրոց,
  • 2 մանկապարտեզ,
  • 4 արտադպրոցական հաստատություններ,
  • Մանկական զարգացման հիմնադրամ,
  • կապի հանգույց,
  • տարածքային կենտրոն,
  • մշակույթի պալատ,
  • գեղարվեստի և երաժշտական դպրոցներ,
  • գրադարան,
  • մարզադաշտ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Վայքի տնային տնտեսությունների թիվը՝ 1970։ Քաղաքի և նրա գյուղատնտեսական հողերի ոռոգման համար հիմնականում օգտագործվում է Արփա գետի ջուրը։ 

Քաղաքում գործում են հյուրանոցներ, հանքային ջրերի կամ գազավորված ըմպելիքների շշալցում, գինեգործություն, մթերային փոքր, խանութներ, առևտրի տաղավարներ, գինեգործության, չրերի, արտադրության, այգեգործության (տանձ, խնձոր, կեռաս, սալոր), բնական թեյերի արտադրության, բնական քարերի մշակման, հիդրոշինարարության ճյուղերում, ռեստորանային և հյուրանոցային սպասարկում։ 

Բնակավայրն ունի՝ 

  • հյուրանոցներ,
  • սրճարաններ,
  • ռեստորան,
  • դեղատուն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հուշարձանները բազմաթիվ են` մեծամասամբ բարձրարժեք։ Վայքի տարածքում՝ Արփա գետի արևմտյան մասում է գտնվում Պասկևիչի կամուրջը (նրա կողմից վերանորոգվել է 1827 թ.), հս-արևելքում՝ Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +374 44 577 005
համայնքապետարան՝ +374-98992894