- 30 հանրակրթական դպրոց (7՝ ավագ, 2՝ միջնակարգ, 21՝ հիմնական)
- 3 երաժշտական դպրոց
- 2 արվեստի դպրոց
- 22 մանկապարտեզներ
- բժշկական կենտրոն
- 6 բուհ
- ուսումնարաններ
- քոլեջներ
- մշակույթի պալատ
- թատրոններ
- կինոթատրոններ
- թանգարաններ
- մշակույթի պալատ
- գրադարաններ
- մարզադպրոցներ
- Հայաստանի ազգային պատկերասրահի Վանաձորի մասնաճյուղը
- գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը
- Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը
Նկարագրութուն
Վանաձորը գտնվում է Հայաստանի հյուսիսում և Լոռու մարզի ծայր հարավում։ Հարևան բնակավայրերն են արևելքում` Դարպասը, Նոր Խաչակապն ու Լեռնապատը, արևմուտքում՝ Գուգարքը, Շահումյանն ու Փամբակը, հյուսիսում՝ Բազումը, իսկ հարավում՝ Ժամատունը։ Վանաձորի քաղաքամերձ տարածքում (հարավարևմտյան մասում) է գտնվում է Լոռու մարզի ամենաբարձր կետը համարվող Մայմեխ լեռը (Փամբակի լեռնաշղթա)՝ ծովի մակարդակից 3082 մետր բարձրությամբ։ Վանաձորն ունի մեղմ, բարեխառն կլիմա, որին բնորոշ է չափավոր, տարվա բոլոր եղանակներին համեմատաբար խոնավ կլիման։
Վանաձորը ՀՀ երրորդ խոշոր քաղաքն է։ Քաղաքի փողոցները ասֆալտապատ են, բարեկարգ, անցկացված է լուսավորության համակարգ։
Վանաձորը համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը։