- դպրոց, որտեղ գործում է նաև էլեկտրոնային գրատախտակով, ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած ստեղծագործարան,
- մանկապարտեզ,
- գրադարան,
- բուժկետ,
- ռեսուրս կենտրոն։
Նկարագրութուն
Վանանդ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 24 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակարդակից՝ 1025 մ։
Վանանդն ունի վերանորոգված և վերազինված բուժկետ, դպրոցում ներառական կրթության ծրագիր է գործում՝ հոգեբանով, հատուկ մանկավարժով։
Գյուղում գործում է հակակարկտային կայան:
Բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնվել է նուշի ինտենսիվ այգի և ջրամբար: Նախատեսվում է այգին ընդլայնել՝ հասցնելով 800 հեկտարի։