Վանեք

Մարզ

Սյունիք

Համայնք

Կապան

Բնակչության թիվ առ 2026

62

Հեռավորությունը մարզկենտրոնից

23

Հեռավորությունը Երևանից

288

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Վանեք
Նորակառույց վարչական շենք
Վանեք
Անասնաֆերմաներ
Վանեք
Վանեք
Վանեք
Վանեք
Նորակառույց վարչական շենք
Վանեք
Անասնաֆերմաներ
Վանեք
Վանեք
Վանեք

Նկարագրութուն

Վանեք գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Բնակավայրը տեղակայված է Աճանան գետի վերին հոսանքի աջ ափին։ Ծովի մակարդակից բարձր է 1225-ից 1240 մ։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Գյուղում լուծված է խմելու ջրի հարցը, ճանապարհները նորոգված են։ Վանեք գյուղում վերջերս նոր վարչական շենք է բացվել, ինչպես նաև ակումբ-գրադարան՝ երիտասարդների առօրյան հետաքրքիր և հագեցած դարձնելու համար։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • վարչական շենք,
  • ակումբ-գրադարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Հողեր (ընդամենը)` 1652 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 290 հա, որից վարելահող` 23 հա, խոտհարք` 35 հա, արոտ` 170 հա, այլ հողատեսք`62 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Վանեք գյուղի տարածքում առկա պատմամշակութային հուշարձաններից պետության կողմից հաշվառվել է հանրապետական նշանակության երկու միավոր։ Վանեքից 1 կմ հարավ պահպանվել են Հոռոմանց (Հռոմանց) գյուղի ավերակները։ Այն թվագրվում է 17-ից 20-րդ դարերով։ Բնակիչները հեռացել են 1926 թվականից հետո։ Գյուղում է գտնվում 17-րդ դարով թվագրվող եկեղեցի։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 562 036