- դպրոց,
- մոդուլային բուժկետ։
Նկարագրութուն
Վանևան գյուղը գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 3 կմ արևմուտք, Մարտունի-Վարդենիս ճանապարհի ձախ կողմում, ծովի մակերևույթից բարձր է 1964 մետր։ Գյուղը պատմական ու բնական միջավայր ունի։ Վանևանը կառուցել են հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին և նրա քույրը՝ Սյունյաց իշխանուհի Մարիամը՝ 903 թվին։
Գյուղը գազաֆիկացված է, տեղադրվել է արևային կայան․ ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով։ Վանևանն ունի արտաքին լուսավորության ժամանակակից, էներգախնայող LED-համակարգ։ Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը։ Վանևանում լուծված է գյուղի տնտեսությունների ոռոգման խնդիրը։