Վարդահովիտ

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Եղեգիս

Բնակչության թիվ առ 2026

250

Հեռավորությունը մարզկենտրոնից

34

Հեռավորությունը Երևանից

154

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Բուժկետ
Վարչական շենք և մշակույթի կենտրոն
Խաչքարեր
Ջրային պաշարներ
Ցանքատարածություններ
Ցանքատարածություններ
Բուժկետ
Վարչական շենք և մշակույթի կենտրոն
Խաչքարեր
Ջրային պաշարներ
Ցանքատարածություններ
Ցանքատարածություններ

Նկարագրութուն

Վարդահովիտ գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի Եղեգիս համայնքում՝ ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա, ընդգրկված է ՀՀ բարձր լեռնային գյուղերի ցանկում: Գյուղի մեջ ընդգրկված են նաև Սևաժայռ և Գետիկ վանք գյուղատեղիները: Գյուղի վարչական տարածքից են սկիզբ առնում Եղեգիս գետի Սևաժայռ (Կարակայա) և Էլեգիս վտակները:

Վարդահովիտն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ։ Բնակավայրում գործում են ՀԷԿ-եր, որոնք էլ ապահովում են բնակչության մի մասի զբաղվածությունը։

Եղեգիսում դպրոց է հիմնվել, այստեղ կկարողանան սովորել նաեւ Վարդահովիտի երեխաները: Կառավարությունը անվճար կապահովի երեխաների փոխադրումը: Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մշակույթի տուն,
  • բուժկետ,
  • վարչական շենք,
  • մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ: Գյուղի վարչական տարածքում առկա են բնական տաք և թթու ջրերի ակունքներ: Վարդահովիտում զբաղվում են նաև մեղվաբուծությամբ /293 մեղվաընտանիք/, սակայն վերոնշյալ ընտանիքները կաթի, կաթնամթերքի, դաշտային մշակաբույսերի և այլ գյուղմթերքների վերամշակումն իրականացնում են սեփական տնտեսություններում։

 

- վարելահող՝ 226,90 հա

- խոտհարք՝ 341,41 հա

- այլ հողատեսքեր՝ 716,06 հա

Բնակավայրում գործում են 
ՓՀԷԿ-եր, որտեղ աշխատում են բնակիչները։ Գործում է նաև հյուրատուն։




Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում կան 13-16 դդ. խաչքարեր։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 77 727 715

Եղեգիսի համայնքապետարան՝ +37428-199282