- դպրոց,
- գրադարան,
- բուժկետ,
- կապի հանգույց,
- հյուրատուն։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու վրա, Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում, ծովի մակարդակից 2040 մ բարձրության վրա, իրենից ներկայացնում է տրանսպորտային հանգույց: Հիմնանորոգվել է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհի 10 կմ հատվածը։ Բնակավայրում կա երկաթով հարուստ հանքային ցայտաղբյուր։ Վարդաղբյուրը Շիրակի մարզում Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհահատվածի կարևոր հանգույցում է գտնվում։ Գյուղում կա երկաթով հարուստ հանքային ցայտաղբյուր։
Վարդաղբյուրում հյուրատուն է կառուցվել: Նախաձեռնության շնորհիվ գյուղում ստեղծվել են աշխատատեղեր։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Հիմնանորոգվել է Տաշիր-Վարդաղբյուր 10 կմ երկարությամբ ճանապարհը։ Վարդաղբյուր բնակավայրում խաղահրապարակ է բացվել։