- դպրոց,
- մանկապարտեզ,
- բուժկետ։
Նկարագրութուն
Վարդանիձորը գտնվում է Մեղրի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1040-1140 մ բարձրության վրա, հին գյուղ է։ Վարդանիձորն ունի տաք ու մեղմ բնակլիմայական պայմաններ, հարմարավետ վայր է ակտիվ հանգստի համար:
Կառուցված է գյուղի ներքին ջրագիծը, ջրատարը։ Նոր մանկապարտեզ է կառուցվել, ավարտվել են մանկապարտեզ և դպրոց տանող ներբնակավայրային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Կատարվել են նաև բնակավայրերի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները: